հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Հունվարի 5-ին, ժամը 21.00-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 5-ին, ժամը 15.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Թևոսյան փողոցում բախվել է ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 6-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 6-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21115» մակնիշի մեքենան Բյուրավան-Նշավան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 6-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Փոքր Մասրիկ գյուղում իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Ֆորդ Տրանզիտի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ինֆինիտի FX» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ2 մայրուղու 331-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: