կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Հունվարի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-211540» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 53-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Բերքանուշ-Դվին ճանապարհին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3,8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 4-ին, ժամը 08.55-ի սահմաններում, «Հոնդա Էլիսոն» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհի և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-31029» մակնիշի մեքենաներ: «ԳԱԶ-31029»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 4-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Ռենո Լագունա» մակնիշի մեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհին՝ Սարալանջ գյուղի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: