կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին,Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.25-ին,«Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդըԻսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 29-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063», «Օպել Զաֆիրա» և«ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ: 6 ուղևորներ և «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 01.35-ի սահմաններում, «BMW» մակնիշի մեքենան Նորապատ-Մրգաշատ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակի խճուղում իրար են բախվել երկու «Մերսեդես», «ՎԱԶ-2110» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսներից» մեկի և «ՎԱԶ-2121»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ: Վարորդները և 4 ուղևորներմարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 08.30-ի սահմաններում,Կապան քաղաքի Գործարանային փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Օպել Աստրայի» վարորդըմարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: