չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի մեքենաներ, ինչից հետո բախվել են կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենային: «Ռենոյի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Լեքսուս», «ՎԱԶ-21213», «Ֆոլցվագեն», «ԲՄՎ» և «Ռենո» մակնիշի մեքենաներ: «Ռենոյի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.25-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Արցախի պողոտայում բախվել է էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու Մարմարաշեն գյուղի հատվածում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենաներ. «Օպել Զաֆիրայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու մեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 2-ին Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա: Համայնքային ոստիկանները նրան տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Վենտո» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «Վենտոյի» ուղևորուհին և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: