երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Նոյեմբերի 1-ին, ժամը 14.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 10.55-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Բամբակաշատ-Ջրաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին «Suzuki Swift» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ-Բուժական ճանապարհին «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային. «ԳԱԶ-3110»-ի 57-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 15.25-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 9-րդ և Հերոսների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա էլանտրա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Օպելը» բախվել է կայանված մեկ այլ «Օպելի». բախվող «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 16.25-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 138,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

  • Կիսվել: