հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Հոկտեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.45-ին, «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խաղաղ Դոնի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.50-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշներին: Երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Վանթյան փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հովո» և «Սուբարու» մակնիշի մեքենաներ: «Սուբարուի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.50-ին, Երևանի Դավիթ Մալյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-33023-212» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 11.35-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի մեքենան Ուշի-Օհանավան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի շինությանը: Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղի Խորենացու փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Շեևրոլե Նիվա» մակնիշի մեքենաներ: «Շեևրոլե Նիվայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 23.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ԳԱԶ-33021» մակնիշի մեքենան Նոյեմբերյանի Երևանյան փողոցում բախվել է ծառին, ճամփեզրի պատին և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

  • Կիսվել: