չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Զիլ» մակնիշի մեքենան Արաքս գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Իժ 21412» մակնիշի խոտանված մեքենային, ինչի հետևանքով «Իժ 21412»-ը տեղաշարժվելով՝ վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.20-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Լեքսուսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում «Ջիպ Գռանդ Չերոկի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 1-ին, ժամը ժ.00.30-ի սահմաններում, Մեծ Մասրիկ-Տրետուք ճանապարհին «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 00.30-ի սահմաներում, Երևան-Սևան ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «ԼԵՔՍՈՒՍ» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 02.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 152,9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09.00-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: