չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վերջին մարտում զոհվել է Փոքր Վեդիի բնակիչ Սերյոժա Ստեփանյանը․ Գարիկ Սարգսյան

Վերջին մարտում զոհվել է Փոքր Վեդիի բնակիչ Սերյոժա Ստեփանյանը․ Գարիկ Սարգսյան

Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ վերջին մարտում զոհվել է Փոքր Վեդի բնակավայրի բնակիչ Սերյոժա Ստեփանյանը:

 
1

«Ցավով տեղեկացնում եմ, որ թշնամու կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Փոքր Վեդի բնակավայրի բնակիչ Սերյոժա Դավիթի Ստեփանյանը:

Վեդի համայնքի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սերյոժա Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն։
 

Սերյոժա Ստեփանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Փոքր Վեդիի մշակույթի տանը», - գրել է Սարգսյանը։

  • Կիսվել: