երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները աճել են. այսօր աուտիզմի իրազեկման օրն է

Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները աճել են. այսօր աուտիզմի իրազեկման օրն է

Աուտիզմի իրազեկման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 2007 թվականին և կոչված է նպաստելու մարդկանց իրազեկման բարձրացմանը՝ աուտիզմ ախտորոշմամբ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են, այդ թվում` Հայաստանում:

Առաջնակի հաստատված դեպքերը կազմել են՝
2022 – 423 դեպք,
2023 – 449 դեպք,
2024թ. մարտի 29-ի դրությամբ` 130 դեպք:

Հայաստանում երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են ինչպես երեխայի աճի և զարգացման գնահատումը, այնպես էլ մանկական աուտիզմի թեստի իրականացումը, որի նպատակն է աուտիկ սպեկտրի խանգարումների վաղ հայտնաբերումը և համապատասխանաբար վաղ միջամտության իրականացումը:

  • Կիսվել: