ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Վերջին 13 օրերին Երևանում գրանցվել է օդակաթիլային վարակի 475 դեպք

Վերջին 13 օրերին Երևանում գրանցվել է օդակաթիլային վարակի 475 դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների իրականացման արդյունքում շեղումներ չեն արձանագրվել:

Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի բնակիչների շրջանում արձանագրվել է աղիքային վարակի 58, օդակաթիլային վարակի՝ 475, մանկական վնասվածքների՝ 162, քիմիական թունավորումների ՝ 32 դեպք: Շների կողմից կծվածության դեպքերի թիվն այս 13 օրերի ընթացքում 75 է, որից թափառող շների թիվը կազմում է 41:

Շտապ բուժօգնության ծառայությունից էլ տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 5511 կանչ: Հիվանդանոց է տեղափոխվել 1043 հիվանդ:

Մանկական կանչերի թիվը 667 է եղել. հիվանդանոց է տեղափոխվել 172 երեխա:

Շտապ բուժօգնության ծառայությունից հայտնում են, որ այդ օրերին աշխատել են բավականին ծանրաբեռնված: Օրական կանչերի թիվը հասել է 1050-1070-ի: 17%-ի դեպքում հոսպիտալացում է եղել:

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրենց թեժ գծի հեռախոսահամարին գրանցվել է 5 ահազանգ, որոնք վերաբերել են սննդամթերքի պահման պայմաններին և մակնշման խնդիրներին:

Հայտնում են, որ բոլոր ահազանգերի մասով իրականացվել է վերահսկողական աշխատանքներ:

Արտառոց դեպքեր շաբաթվա ընթացքում չեն եղել:

  • Կիսվել: