հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերիշեն գյուղի մոտակա սարին այրվում է խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հերթապահություն կիրականացնեն

Վերիշեն գյուղի մոտակա սարին այրվում է խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հերթապահություն կիրականացնեն

Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։

Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացնելու է հերթապահություն:

Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իշխանասարը, Սև լճի տարածքը հրդեհի մեջ են. հայկական կողմի փրկարարները մուտք չունեն այդ տարածք:

  • Կիսվել: