ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վերիշեն և Ակներ բնակավայրերի փոքրիկներին շուտով կդիմավորեն հիմնանորոգված մանակապարտեզում

Վերիշեն և Ակներ բնակավայրերի փոքրիկներին շուտով կդիմավորեն հիմնանորոգված մանակապարտեզում

Վերիշեն և Ակներ բնակավայրերի փոքրիկներին շուտով կդիմավորեն հիմնանորոգված մանակապարտեզում, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
 
Վերիշեն բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին։ Վերիշեն և Ակներ բնակավայրերի փոքրիկները այսուհետ գեղեցիկ, հարմարավետ շենքային պայամաններ ունեցող հասատատություն կհաճախեն: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ և ընթացել մի քանի փուլերով՝ «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ:
 
«Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգարծական կազմակերպության միջոցներով նոր գույքով է կահավորվելու շենքը: Գույքի ձեռքբերումից հետո Վերիշենի մանկապարտեզն իր դռները կբացի նախադպրոցական տարիքի շուրջ 150 երեխայի առջեւ։ Վերանորոգումից հետո նոր խբեր են նաև բացվելու, Ակներ և Վերիշեն բնակավայրերի նախադպրոցական տարիքի բոլոր փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան:
 
 

  • Կիսվել: