Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով ճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ անցակետը բաց է մարդատար մեքենաների համար։



