երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վերին Լարսում վերականգնվել է բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը

Վերին Լարսում վերականգնվել է բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը

Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին վերականգնվել Է երթևեկությունը կցորդով և կիսակցորդով մեքենաների համար, հաղորդել Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը, հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությանը:

Ըստ աղղբյուրի՝ Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվելու Է առանց դադարի՝ միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։ Կցորդով և կիսակցորդով մեքենաների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի կարգով։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ Ռազմավիրական ճանապարհն, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք՝ Կովկասյան լեռնաշղթայով անցնող և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնող ճանապարհի մի հատվածում եղանակի վատթարացման պատճառով երթևեկության սահմանափակումներ էին մտցվել, և Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում հունվարի 9-ին կուտակվել էր 615 բեռնատար:

  • Կիսվել: