ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
«Վերին Լարսում» 483 հայկական բեռնատար է սպասում

«Վերին Լարսում» 483 հայկական բեռնատար է սպասում

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է մոտ 500 հայկական բեռնատար։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից:

Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 1782 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 483-ը հայկական են։

Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:

  • Կիսվել: