չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Վերին Լարսի անցակետում հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել

Վերին Լարսի անցակետում հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել

Վրաց-ռուսական սահմանին՝ Վերին Լարսի անցակետում, հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում: Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։

Նշվում է, որ Մլետա-Գուդաուրի հատվածում ճանապարհը բացվել է այսօր առավոտյան՝ ձնահոսքի վտանգի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթեւեկության երկօրյա արգելքից հետո: Ընդհանուր առմամբ, հերթում, ըստ վերջին տվյալների, կա 2 059 բեռնատար:

  • Կիսվել: