շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Վերին Լարս տանող ճանապարհը երկու ուղղությամբ փակ է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը երկու ուղղությամբ փակ է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար։ Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

Հավելենք, որ վերջին օրերին Վերին Լարս տանող ճանապարհը պարբերաբար փակվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

  • Կիսվել: