շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Վերին Խոտանան-Տաթև ճանապարհին արգելափակումից դուրս է բերվել իրանական ավտոբուս՝ 30 ուղևորով

Վերին Խոտանան-Տաթև ճանապարհին արգելափակումից դուրս է բերվել իրանական ավտոբուս՝ 30 ուղևորով

Հունվարի 8-ին՝ ժամը 19:01-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաները արգելափակվել են ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեկ բեռնատար ավտոմեքենա, մեկ ավտոբուս (ԻԻՀ) և 30 ուղևորի:

  • Կիսվել: