երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վերին Խոտանան գյուղում փրկարարները մոտ 800 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար

Վերին Խոտանան գյուղում փրկարարները մոտ 800 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար

Դեկտեմբերի 29-ին, ժամը 11:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է և խոչընդոտում է երթևեկությունը. ավտոմեքենան քարշակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 2 բեռնատար բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում են երթևեկությունը:

Փրկարարները մոտ 800 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա:

  • Կիսվել: