շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

Փետրվարի 10-ին, ժամը 13։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 500 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան․ վերջինս շարունակել է ընթացքը:

  • Կիսվել: