Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» մանկական խաղահրապարակ
Երևանի Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ, հայտնում են քաղաքապետարանից։
Նշվում է․ «Այգում նախատեսվում է կառուցել ավելի քան 1500 քմ տարածք զբաղեցնող նոր մանկական խաղահրապարակ, որը երեխաներին կծանոթացնի Հայաստանի բնությանն ու նրա բացառիկ կենդանական աշխարհին»։


