ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերապատրաստման դասընթացներ՝ հրշեջ-փրկարարական ջոկատներում

Վերապատրաստման դասընթացներ՝ հրշեջ-փրկարարական ջոկատներում

ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան շարունակում է իրականացնել վերապատրաստման դասընթացներ։

2023 թվականի նոյեմբերի 20-ից 24-ը ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների տեղակալների համար անց են կացվել վերապատրաստման դասընթացներ։

Դասընթացները նախատեսված էին 40-ժամյա ուսումնական բեռնվածությամբ, որոնք ընդգրկել են և՛ տեսական, և՛ գործնական պարապմունքներ։

Վերապատրաստման դասընթացը բաղկացած էր հետևյալ ուղղություններից՝
• հակահրդեհային պատրաստություն,
• ֆիզիկական պատրաստություն,
• փրկարարական պատրաստություն։

Տեսական պարապմունքներում մասնակիցներն ուսումնասիրել են անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը, բարձր կանչերի, բարդ և երկարատև հրդեհների դեպքում հրդեհաշիջման շտաբի կազմակերպումը, փրկարարական աշխատանքների կազմակերպումը տրանսպորտային միջոցների, այդ թվում էլեկտրոմոբիլների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները, փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման հիմնական փուլերը և իրականացման առանձնահատկությունները, ինչպես նաև այլ թեմաներ:

Հակահրդեհային պատրաստության գործնական պարապմունքում խաղարկվել են գործառնական տարբեր նշանակության շինություններում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման, ինչպես նաև շնչառության համար ոչ պիտանի միջավայրում և սահմանափակ տարածքներում տուժածների որոնողափրկարարական աշխատանքներ:

Գործնական պարապմունքում մասնակիցները իրականացրել են բարձրահարկ շինություններում և թեք լանջերում փրկարարական աշխատանքների կազմակերպում:

Դասընթացի ավարտին ուսուցանվողները հանձնել են մասնագիտական ստուգարք թեսթային ձևաչափով և ստացել հավաստագրեր:

  • Կիսվել: