երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մшհшցածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի

Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մшհшցածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի

Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ կռունկի աշտարակի տակ մնացած աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է։

Այսօր Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում վերամբարձ կռունկ է ընկել: Կան զnհեր:

«Աշխատակիցները եկել էին կռունկն ապամոնտաժելու: Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ կռունկի աշտարակի տակ մնացած աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է»,–հայտնեց Sputnik Արմենիայի թղթակիցը։

Այժմ դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում, դա է պատճառը, որ մարմինները դեռ դուրս չեն բերել շինհրապարակից։

  • Կիսվել: