երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Վերակառուցված ջրագծերի միացումներով պայմանավորված՝ Արարատ քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով

Վերակառուցված ջրագծերի միացումներով պայմանավորված՝ Արարատ քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  «Պարտադիր կապիտալ աշխատանքների 2024թ-ի ծրագրի»  շրջանակներում Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան և Գեորգիսյան փողոցներում վերակառուցված ջրագծերի միացումներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 26-ը Արարատ քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով՝ ջրամատակարարման ժամաքանակի պահպանմամբ:    

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: