հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերականգնելով  լսողությունը` ապրել լիարժեք կյանքով. ԱՆ

Վերականգնելով լսողությունը` ապրել լիարժեք կյանքով. ԱՆ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի և Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) քիթ-կոկորդ-ականջաբան Ակիրա Իշիյամայի հետ, հայտնում են ԱՆ-ից:
 
2004 թվականից ի վեր` յուրաքանչյուր տարի, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը բժիշկ Ակիրա Իշիյամայի հետ համատեղ իրականացնում է վիրահատություններ լսողությունը կորցրած երեխաների շրջանում։
 
Միաժամանակ, 2020-2021 թվականների ընթացքում նախարարի հրամաններով փոխհատուցվել են 11 երեխայի վիրահատության և հետվիրահատական վերականգնողական բուժման ծախսերը:
 
Նշենք, որ այս տարի ծրագրի մեջ ներառված են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ լսողությունը կորցրած զինվորներ, ովքեր ևս կվիրահատվեն և կստանան լսողական սարքերի իմպլանտներ։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերն ու բարելավման մանրամասները։
 
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը չափազանց կարևոր է, ուստի պետք է համատեղ ջանքեր գործադրել` վերջինիս հետագա բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել ծրագրի ֆինանսավորման պետական մասնակցության կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները:
 
Հիշեցնենք, որ 2007 թվականից Հայաստանում իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ, որի նպատակը վաղ հայտնաբերելն է լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաներին` նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով: Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը` ի դեմս Սալբի Ագարակյանի, ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ աջակցում է հայտնաբերված 4-րդ աստիճակի սենսոնևրալ ծանրալսությամբ երեխաների բուժմանը` ականջի խխունջի պատվաստման միջոցով:
 
Մանրամասները նյութում` https://www.moh.am/#1/4103

  • Կիսվել: