երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Վենեսուելայի իրադարձությունների վերաբերյալ ԵՄ-ի արձագանքը ցույց է տալիս Թրամփի հանդեպ վերջինիս վախը․ El País

Վենեսուելայի իրադարձությունների վերաբերյալ ԵՄ-ի արձագանքը ցույց է տալիս Թրամփի հանդեպ վերջինիս վախը․ El País

Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողությանը և նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման վերաբերյալ Եվրոպական Միության արձագանքը, ի թիվս այլ բաների, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չենթարկվելու վերաբերյալ համայնքի ունեցած վախը։ Այս տեսակետը արտահայտված է իսպանական El País թերթի հոդվածում։

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ԵՄ-ն կրկին խաղից դուրս վիճակում հայտնվեց այն կարևոր պահերից մեկում, որոնք որոշում են, թե ում ձայնն է կշիռ ունենում միջազգային ասպարեզում։ ԵՄ ղեկավարության և անդամ 27 պետությունների դիրքորոշումը, որոնցից ավելի քան մեկուկես օր պահանջվեց համատեղ հայտարարություն տարածելու համար (որը չէր քննադատում Վաշինգտոնի գործողությունները և միայն կոչ էր անում հարգել միջազգային իրավունքը), բացահայտեց ԵՄ-ի պառակտումը Վենեսուելայի և Թրամփի հարցում։ «Այն ցույց է տալիս, որ միությունը խուճապահար վախենում է դիմակայել Սպիտակ տան անհագուրդ տիրոջը», — նշվում է հոդվածում։

Թերթի վարկածով՝ հանրապետականի իշխանության գալը և նրա արտաքին ու առևտրային քաղաքականությունը ԵՄ-ն վերածել են երկրորդական աշխարհաքաղաքական խաղացողի, որը չափազանց երկչոտ է և թույլ։ El País-ը նաև ուշադրություն է հրավիրում այն վախի վրա, որ միությունը կարող է վերջնականապես կորցնել Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի աջակցությունը։

Հունվարի 3-ին Վենեսուելայի արտգործնախարար Իվան Հիլ Պինտոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հարձակվել են Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա։ Նա Վաշինգտոնի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա, ինչի կապակցությամբ լատինամերիկյան այդ հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարվել։ Թրամփը հաստատել է հարվածներ հասցնելու հանգամանքը։ Վաշինգտոնն իրականացրել է Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելու և երկրից դուրս բերելու գործողությունը։

  • Կիսվել: