հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Վեհափառը տեսակցել է Էջմիածնի ԲԿ-ի նորածիններին և մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության համար

Վեհափառը տեսակցել է Էջմիածնի ԲԿ-ի նորածիններին և մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության համար

Ծննդատան ղեկավարության ուղեկցությամբ Նորին Սրբությունը տեսակցել է բոլոր նորածիններին և նրանց մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության և երջանկության համար:

Օրհնությանն արժանացել են նաև ծննդաբերությանն սպասող կանայք։

Նորին Սրբությունը ծննդատանը նվիրել է Սուրբ Աստվածածնի սրբանկար։

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը բոլոր նորածիններին ու նրանց մայրերին նվերներ է բաշխել:

  • Կիսվել: