երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վեդիում ընդհարում է եղել հայերի ու  «թուրք» զբոսաշրջիկների միջև. տեսանյութ

Վեդիում ընդհարում է եղել հայերի ու «թուրք» զբոսաշրջիկների միջև. տեսանյութ

Երեկ երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում հայերի ու օտարերկրացիների միջև միջադեպ է գրանցվել։ Այս մասին  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից` մեկնաբանելով Վեդիում թուրք զբոսաշրջիկների ու տեղի բնակչության միջև տեղի ունեցած ընդհարման մասին լուրերը։
 
«Բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում ինչ–որ օտարարկրացիներ կան ու ինչ–որ միջադեպ կա ժողովրդի հետ։ Մարդկանց ահազանգով մեկնել են դեպքի վայր։ Այնտեղից բերման են ենթարկել բաժին։ Ստեղծված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,–  Sputnik Արմենիային ասել են ոստիկանությունից։
 
Հարցին, թե որ երկրի քաղաքացիներ են եղել բերման ենթարկված անձինք, ոստիկանությունում չպատասխանեցին` խորհուրդ տալով այդ հարցով դիմել ՔԿ։

  • Կիսվել: