կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Վեդիի 53-ամյա բնակիչը հայտնել էր, որ ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին

Վեդիի 53-ամյա բնակիչը հայտնել էր, որ ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հունվարի 12-ին մեկնել են Լանջանիստ գյուղի հանդամասերից մեկը, որտեղ Վեդիի 53-ամյա բնակչի մոտ հայտնաբերել են «ԻԺ-18 ԵՄ» մոդելի մեկփողանի ողորկափող հրազեն:

Նա ձերբակալվել և տարվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է որսորդական հրազենի 3 փամփուշտ: Ըստ նրա՝ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ պապին, և ինքը օրինական փաստաթղթեր չունի:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

 

  • Կիսվել: