շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վեդի-Ոսկետափ ճանապարհին մեքենան բախվել է ծառին․տուժածի վիճակը ծանր է

Վեդի-Ոսկետափ ճանապարհին մեքենան բախվել է ծառին․տուժածի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր և տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: