շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վեց ամսով արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը. ՊԵԿ

Վեց ամսով արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը. ՊԵԿ

Հունվարի մեկից սկսած ուժի մեջ է մտել որոշումը, որով 6 ամսով արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնվել և ՀՀ կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերին սահմանվել է համապատասխան ցանկը։
 
Նշենք, որ որոշման դրույթներին համապատասխան՝ որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը Հայաստանի Հանրապետություն կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։
 
Կոմիտեն ԱՏԳ իրականացնողներին (ներմուծող, արտահանող) հորդորում է մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով նախապես ապահովել այդպիսի արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումների առկայությունը։

  • Կիսվել: