երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վազաշենի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերին ու նշանակությանը

Վազաշենի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերին ու նշանակությանը

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, այցելել են Վազաշենի միջնակարգ դպրոց՝ հանդիպելու աշակերտների և ուսուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից

Հանդիպման ընթացքում ներկայացվել է EUMA ծրագիրը, դրա գործունեությունը և նպատակը, ինչպես նաև խոսել են Եվրոպական միության հիմնարար արժեքների մասին։ Աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ԵՄ առաքելության դերին Հայաստանում և դրա նշանակությանը։

Հանդիպումն ավարտվել է ակտիվ և բովանդակալից հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ քննարկվել են տարբեր հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգությունից մինչև կրթական ու միջազգային համագործակցության հեռանկարները։

 

  • Կիսվել: