ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՎԱԶ 21099-ը վրաերթի է ենթարկել հեծանվորդին. բժիշկները պայքարում են հեծանվորդի կյանքի համար. shamshyan.com

ՎԱԶ 21099-ը վրաերթի է ենթարկել հեծանվորդին. բժիշկները պայքարում են հեծանվորդի կյանքի համար. shamshyan.com

Հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մանվել Մ-ն իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 60-ամյա Արտուշ Կ-ին։ 
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո Արմավիրի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հրաչյա Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՎԱԶ 21099-ին։  

  • Կիսվել: