հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վայքի բուժմիավորումում բացվել է անհետաձգելի բուժօգնության կենտրոն

Վայքի բուժմիավորումում բացվել է անհետաձգելի բուժօգնության կենտրոն

Հուլիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի բուժական միավորումում բացվել է անհետաձգելի բուժօգնության կենտրոնը: Այդ մասին ասված է Վայոց ձորի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
«Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովը, Վայք համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Ավագյանը, «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Վայքի բուժմիավորման տնօրեն Ռոբերտ Ասլանյանը և բուժաշխատողներ:
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Ներկաները շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Անհետաձգելի բուժօգնության կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչության ֆինանսավորմամբ:
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Կահավորումն իրականացվել է «ՎԻՎԱ» բարեգործական միավորում՝ «Բժիշկներ և կամավորներ Հայաստանից» հիմնադրամի կողմից:
 
Հնարավոր է սա 1 անձ, կանգնած և ներսումը-ի նկարն է
 
Կենտրոնում տեղադրվել են 5 ֆունկցիոնալ մահճակալ, ինչպես նաև ժամանակակից բուժտեխնիկա և սարքավորումներ»,- նշված է գրառման մեջ։
 
Հնարավոր է սա 1 անձ, հիվանդանոց և ներսումը-ի նկարն է

  • Կիսվել: