ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Վայոց Ձորում վթար է տեղի է ունեցել․ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել առվակում, կա տուժած

Վայոց Ձորում վթար է տեղի է ունեցել․ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել առվակում, կա տուժած

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Աղավնաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Ղ․) և «Honda» (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 1,5 մ) և հայտնվել ճանապարհամերձ առվակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Հ․-ն «ծնված 1962 թ.» հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: