կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վայոց ձորում երեկ բռնկված հրդեհի մարման աշխատանքները վաղ առավոտյան վերսկսվել են

Վայոց ձորում երեկ բռնկված հրդեհի մարման աշխատանքները վաղ առավոտյան վերսկսվել են

Վայոց ձորում առավոտյան ժամը 06։50-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները գիշերը դադարեցվել էին, սահմանվել էր հերթապահություն, նշված է հաղորդագրությունում։

Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 2-ին։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու խումբ և փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։

Հիշեցնենք՝ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը երեկ գրել էր, որ սեպտեմբերի 2-ին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել ՀՀ Զինված ուժերին պատկանող ռազմական մեքենային` Հայաստանի Հանրապետության տարածքում, սահմանի խորքում, բաց տարածություն մեջ։ Դրանից հետո բռնկվել է հրդեհ, որն արագորեն տարածվում է Վայոց ձորի լեռներում։

ՆԳՆ Փրկարար ծառայության՝ երեկ տարածած հաղորդագրության համաձայն էլ Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի ինքնազգացողությունը վատացել է․ փ/ծ փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

  • Կիսվել: