երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վայոց ձորի Սարավան-Սարալանջ, Սյունիքի և Լոռու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Վայոց ձորի Սարավան-Սարալանջ, Սյունիքի և Լոռու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: