հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վայոց ձորի մարզից բանակ զորակոչվեցին հերթական հավաքի մասնակիցները

Վայոց ձորի մարզից բանակ զորակոչվեցին հերթական հավաքի մասնակիցները

Հունվարի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կայացել է 2022 թվականի ձմեռային զորակոչի երրորդ հավաքը:

 

Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, զորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, զինվորականներ, հոգևորականներ:

 

Մարզպետ Արարատ Գրիգորյանը բարեմաղթանքի իր խոսքում նշել է, որ երկրի սահմանների պաշտպանությունը յուրաքանչյուր երիտասարդի սուրբ պարտականությունն է հայրենիքի նկատմամբ, իսկ սեփական օջախի անդորրը պահպանելու գործը՝ սրբազան պարտք: Մարզպետը բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկներին:

Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը օրհության կարգ է կատարել:

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 9 человек, люди стоят и в помещении

  • Կիսվել: