երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Վայոց ձորի մարզպետը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին է ներկայացրել Ջերմուկի ենթակառուցվածքների և բնակչության կրած վնասները

Վայոց ձորի մարզպետը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին է ներկայացրել Ջերմուկի ենթակառուցվածքների և բնակչության կրած վնասները

Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Վայոց ձորի մարզ այցելած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, տեղեկացնում են մարզպետարանից:

Թիմի կազմում էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայասանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը, նաև Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուլիան ու ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներ, տեխնիկական թիմի անդամներ։

Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Լիլա Փիթրս Յահիային և թիմի բոլոր անդամներին, Վայոց ձորի մարզ կատարած այցի համար: Ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքների, առողջարանների, մասնավոր կառույցների և բնակչության կրած վնասները:

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի տարբեր կառույցների հայաստանյան ղեկավարների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր: Խոսվել է կրթական գործընթացի կազմակերպման, այլ համայնքներ տեղափոխվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրների մասին։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հանդիպման ավարտին նշել է, որ մարզում կիրականացվեն աջակցության տարբեր ծրագրեր։

Возможно, это изображение 7 человек, люди сидят и люди стоят

Возможно, это изображение 8 человек, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят и в помещении

 

  • Կիսվել: