երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

Հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, կսրբադասվի։ Այս մասին տեղեկանում ենք VaticanNews-ից:

Նշվում է, որ դա տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 19-ին Վատիկանում մատուցվող հանդիսավոր պատարագի ժամանակ։

Հռոմի պապ Լևոն XIV-ը կգլխավորի արարողությունը, ինչը պատմական պահ է ինչպես հայ համայնքի, այնպես էլ ամբողջ աշխարհի կաթոլիկ եկեղեցու համար։

1915 թվականի հունիսի 3-ին արքեպիսկոպոս Մալոյանը ձերբակալվել է 13 քահանաների և 600 հավատացյալների հետ միասին, իսկ մի քանի օր անց սպանվել է, քանի որ նրանք չեն հրաժարվել իրենց հավատքից։

 

  • Կիսվել: