ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վաճառվել է հանրային տրանսպորտի 17մլն 743.372 ուղետոմս

Վաճառվել է հանրային տրանսպորտի 17մլն 743.372 ուղետոմս

Մարտի 3-16-ը տոմսային համակարգում  արձանագրվել է 4մլն 640.181 վավերացում, որից տրոլեյտբուսներում՝ 157.192, մետրոպոլիտենում՝ 1մլն 7615 և ավտոբուսներում՝ 3 մլն 475.374 վավերացում. այս մասին զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Վաճառվել է 17մլն 743.372 տոմս, իսկ հասույթը կազմել է 2 մլրդ 538մլն 946.350 դրամ։

Արձագանքելով զեկույցին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Այս տվյալները մեզ հնարավորություն են տալիս վերլուծական որոշակի եզրակացություններ անել, մասնավորապես, կազմակերպել երթուղիների վերադասավորումներ, և ավելի թերբեռնված գծերից ավելի բեռնված գծեր շարժակազմի որոշակի տեղափոխություն անել»,- հայտարարել է նա։

  • Կիսվել: