հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Վատ լուր էլ կա՝ հիմիկվանից ասում ենք՝ կնոջ ծախսը կնոջ քարտից երևա անկանխիկ,  ամուսնու ծախսն՝ ամուսնու քարտից. Փաշինյան

Վատ լուր էլ կա՝ հիմիկվանից ասում ենք՝ կնոջ ծախսը կնոջ քարտից երևա անկանխիկ, ամուսնու ծախսն՝ ամուսնու քարտից. Փաշինյան

Եթե վճարովի մանկապարտեզի տարեկան վարձը օրինակ 200 հազար դրամ է և այն վճարել է միայն ամուսինը, բայց կինը նույնպես հայտարարագիր ներկայացնող է, ապա միայն 2024 թվականի համար կարգավորում է ներդրվել, որը թույլ կտա վճարել երկու ծնողների գումարային սոցիալական կրեդիտները՝ 200 հազար դրամի չափ։ Այդ մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Ըստ փոխնախարարի՝ այդ կարգավորումը միայն 2024 թվականի համար է, իսկ հաջորդ տարիների համար, եթե ամուսինները ցանկանում են սոցիալական կրեդիտներ ստանալ որոշակի ծառայությունների համար, ապա նրանք պետք է առանձին և անկանխիկ վճարեն դրանց համար։

«Բայց վատ լուր էլ կա՝ հիմիկվանից մենք հորդորում ենք, որ  մարդիկ իրենց ծախսերը բաշխեն, կնոջ ծախսը կնոջ քարտից երևա անկանխիկ,  ամուսնու ծախսն՝ ամուսնու քարտից»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: