շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարորդը Նորատուս գյուղում ռուսական համարանիշներով Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

Վարորդը Նորատուս գյուղում ռուսական համարանիշներով Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Վ.-ն իր վարած ռուսական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  35-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Հակոբ Ե.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Գավառի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել  «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու  ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը: Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի, ավագ քննիչ  Ավետիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  քննիչ Ավետիսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձրարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: