Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:
՛՛Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


