երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
 
«Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։
 
 
 
 
 

  • Կիսվել: