ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Վարդենյաց լեռնանցքը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկնող հատվածը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը  փակ են

Վարդենյաց լեռնանցքը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկնող հատվածը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ են

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 
Վարդենյաց լեռնանցքը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկնող հատվածը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:
 
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:
Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Բերդի, Դիլիջանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Վայք, Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
 
Թալինի, Արագածի, Ապարանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:
 
Չարենցավանի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։
 
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: