չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է. իրավիճակը՝ Գեղարքունիքի ճանապարհներին (տեսանյութ)

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է. իրավիճակը՝ Գեղարքունիքի ճանապարհներին (տեսանյութ)

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, եղեք ուշադիր, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով»,- հայտնում են Գեղարքունիիք մարզպետի աշխատակազմից։

  • Կիսվել: