հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վարդենյաց լեռնանցքում, Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է. մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքում, Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է. մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
 
Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
 
Արթիկի, Աբովյանի, Սպիտակի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: