ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
  Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկի, Քաջարանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկի, Քաջարանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
 
Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով` https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
 
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկի, Քաջարանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
 
 

  • Կիսվել: