«Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Գորայք-Ծղուկ ճանապարհահատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Սպիտակի, Մարտունու տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում բուք է (մառախուղ):
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


